Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է Վարդենյաց լեռնանցքը փակ

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառը անձրև։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 9 30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է ձյուն, որի պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Թեթև մարդատար և այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը երթևեկելի է։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика