Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը (տեսանյութ)

ԱՀ ԿԸՀ նախագահը նախագահը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները: Նա նշեց, որ ըստ նախնական աղյուսակավորման արդյունքների՝ այս թիվը հնարավոր է վերանայվի, խմբագրվի:

«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են»,- ասաց նա:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս: ԿԸՀ նախագահը նշեց, որ պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որն, ըստ կարգի, տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո,այս դեպքում ապրիլի 14–ին։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика