Առաջարկում ենք հետաքրքիր ուտեստի բաղադրատոմս որը հատկապես շատ դուր կգա երեխաներին․Ոչ ոք չի հրաժարվի այդպիսի նախաճաշից։
Բաղադրիչներ․
- շերտավոր խմոր՝ 1կգ․
- նրբերշիկ՝ 15-20 հատ․
- ձու՝ 1 հատ․
Պատրաստման եղանակ. Նախքան խմորի հետ աշխատելը, սեղանի վրա ալյուր շաղ տալ: Խմորը գրտնակել, կտրատել 1,5սմ լայնությամբ շերտերի։Նրբերշիկը փաթաթել խմորով: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, վրան շարել խմորով նրբերշիկները։ Ձուն հարել և սիլիկոնե վրձնի օգնությամբ քսել խմորին։ Եփել մոտ 15-20 րոպե, տևողությունը կախված է ջեռոցից: