Միկրոալիքային վառարանը դարձել է մեր կենցաղի անբաժանելի բաղադրիչը։ Այն հեշտացնում է մեր գործը։ Ժամանակ առ ժամանակ կարիք է զգացվում մաքրել միկրոալիքային վառարանը։ Առաջարկում ենք հրաշալի և արդյունավետ միջոց, որի շնորհիվ վառարանը կփայլի ինչպես նորը։
Անհրաժեշտ է․
- 0,5 բաժակ ջուր
- 1 կիտրոն
Ամանի մեջ լցնել ջուրը ։Կիտրոնը բաժանել երկու մասի և հյութը քամեք տարայի մեջ: Ամանի մեջ դնել կիտրոնի կեսերը:Հեղուկով տարան տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ և տաքացնել 3 րոպե:Երբ հեղուկը տաքանա, 4-5 րոպե չբացել միկրոալիքային վառարանի դուռը:
Տարան հանել միկրոալիքային վառարանից և պատերը սրբել խոնավ կտորով: Եթե որոշ բծեր վատ են մաքրվում, կտորը խոնավացնել կիտրոնաջրով և մաքրել:Դժվարհասանելի մասերը մաքրելու համար ատամի հին խոզանակ օգտագործել: Այն ընկղմել կիտրոնաջրի մեջ և մաքրել