Բաղադրիչներ
Խմորի համար`
ալյուր — 2,5-3 բաժակ
ջուր — 3/4 բաժակ
ձվի դեղնուց — 1 հատ
բուսայուղ — 1/3 բաժակ
աղ — 0,5 թ/գդ
Խճողակի համար`
միս տավարի (աղացած) — 200 գր
սոխ — 1 գլուխ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի
ջուր — 50 գր
Պատրաստման եղանակ
1․ Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:
2․ Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:
3․Հունցում ենք, բայց ոչ երկար:
4․ 30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ:
5․ Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:
6․ Բաժանում ենք 10-12 մասի:
7․ Բարակ գրտնակում ենք: Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա:
8․ Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի:
9․ Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:
10․ Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
11․ Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:
Բարի ախորժակ:
Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ: Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում