Առաջարկում ենք պատրաստել ճապոնական բուլկիներ Ձեր երեխաները շատ կհավանեն
Բաղադրիչներ
- Կաթ — 260մլ
- Շաքարավազ — 6 ճ/գ
- Ալյուր — 370գր.
- Խմորիչ-7գր.
- Ձու- 2 հատ
- Աղ-1թ/գ
- Կարագ- 50գր.
- Դարչին-0,5թ/գ
Պատրաստումը
- 100մլ կաթը և 20գր ալյուրը հարմար ամանի մեջ լցրեք և դրեք թույլ կրակին՝ անընդհատ խառնելով, մինչև կստացվի պուդինգ հիշեցնող զանգված: Վերցրեք կրակից, թողեք հովանա:
- Այդ ընթացքում խառնեք խմորիչը մնացած կաթի և 2ճ/գ շաքարավազի հետ: Թողեք այն այդպես մնա 10-15 րոպե:
- Մաղեք մնացած ալյուրը, ավելացրեք աղը և խառնեք: Այնուհետև կոտրեք ձվերը, ավելացրեք խմորիչով կաթը և կրակի վրա պատրաստածը:
- Հարիչով հարեք 5 րոպե կամ ձեռքով՝ 10րոպե: Ավելացրեք 10գր կարագ և խառնեք: Խմորը պետք է լինի էլաստիկ:
- Թողեք խմորը հանգստանա: Այն պետք է երկու անգամ ավելի բարձրանա:
- Խառնեք դարչինը շաքարավազի և մնացած կարագի հետ:
- Կարող եք պատրաստել բուլկիները նկարում պատկերված ձևով կամ ձեր ցանկացած ձևամաններում:
- Դարչինի խառնուրդը, մինչև ջեռոցը դնելը, քսեք բուլկիների վրա: