ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Եվրոպայից մի խումբ գիտնականներ գիտափորձերի արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կոֆեինն օգնում է պաշտպանել գլխուղեղը նեյրոդեգեներատիվ գործընթացների հետ կապված տարիքային խնդիրներից: Բացի այդ, պարզվել է, որ սուրճի գործածությունը հիանալի կանխարգելիչ միջոց է լյարդի ցիռոզի և քաղցկեղի դեմ:
Կրծողների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ կոֆեինն արգեկափակում է А2А ընկալիչի աշխատանքը, որը նպաստում է գլխուղեղի աշխատանքի տարիքային վատթարացմանը, ինչպես նաև հիշողության հետ կապված խնդիրների առաջացմանն ու սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացմանը: «Ադենոզինային А2А ընկալիչը թիրախ է կոֆեինի համար: Կենդանիների մոդելների դեպքում կոֆեինն արգելակում էր տվյալ ընկալիչներն ու ազատում էր սթրեսից ու հիշողության հետ կապված խնդիրներից՝ վերականգնելով առնետների գլխուղեղի նորմալ աշխատանքը», — նշում են գիտնականները:
Մասնագետների խոսքով՝ ամեն օր սուրճ օգտագործելը շատ կարևոր է նաև լյարդի ու լեղապարկի գործառույթների պահպանման համար: Օրական ընդամենը երեք բաժակ սուրճ խմելը նվազեցնում է արյան շրջանառության ու մարսողության հետ կապված խնդիրների հետևանքով մահվան հավանականությունը: Ավելին՝ առանց շաքարի և սերուցքի սուրճի գործածությունը թույլ կտա բարելավել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկման մեխանիզմներն ու կանխել շաքարի մակարդակի կտրուկ տատանումները:
Նյութի աղբյուր