Սիրելի տնտեսուհիներ, այսօր EnterTrain-ը ցանկանում է ձեր ուշադրությանը մի արագ բիսկվիթի բաղադրատոմս ներկայացնել, որը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում: Բիսկվիթը շատ օդային և բարձր է ստացվում: Կարող եք մի քիչ դարչին, կամ լիմոնի քերուկ ավելացնել, շատ համեղ է ստացվում:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
Ալյուր — 200 գրամ
Շաքարավազ — 200 գրամ
Ձու – 4 հատ
Ջուր – 4 ճ.գ.
Աղացած դարչին – 0,5 թ.գ.
Պատրաստման եղանակը.
1. Ձուն հարեք շաքարավազի հետ, ավելացրեք ալյուրը:
2. Ջուրը տաքացրեք և ավելացրեք խմորին:
3. Ձևամանին յուղ քսեք և լցրեք խմորի կեսը:
4. Վրայից դարչին լցրեք, ապա մնացած կեսը:
5. Ջեռոցը 250 աստիճան տաքացրեք և թխեք բիսկվիթը 5-7 րոպե:
6. Ջեռոցն անջատեք, սպասեք խմորը սառչի, կարող եք ջեռոցի դուռը մի թեթև բաց թողնել:
7. Դարչինի շնորհիվ այս բիսկվիթը հեքիաթային բույր է ունենում:
Բարի ախորժակ: