Արագ, պարզ ու հասանելի շոկոլադե տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի.

Առաջարկում ենք մի համեղ տորթ պատրաստել, որն առանց ջեռոցի է պատրաստվում և կարելի է մատուցել ցանկացած առիթով. արագ, պարզ և հասանելի:

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Թծվածքաբլիթ — 220 գր.
  • Դառը շոկոլադ — 220 գր.
  • Սերուցք — 160 գր.
  • Կարագ — 2 ճ.գ.
  • Ջնարակ
  • Դառը շոկոլադ — 110 գր.
  • Սերուցք — 80 մլ.
  • Կարագ — 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Տորթի ձևամանի մեջ փայլաթիթեղ փռել, կարագ քսել և կոտրատել թխվածքաբլիթները:

2. Թասի մեջ դնել շոկոլադը:

3. Կարագն ու սերուցքը դնել կաթսայի մեջ և դնել կրակին, հալեցնել, հասցնել եռման վիճակի:

4. Այս խառնուրդը լցնել շոկոլադի վրա և խառնել, մինչև համասեռ զանգված ստանալը:

5. Շոկոլադային խառնուրդին ավելացնել մանրացված թխվածքաբլիթը և զգույշ խառնել:

6. Այս զանգվածը տեղափոխել պատրաստած ձևամանի մեջ և երեք ժամով դնել սառցախցիկը:

7. Փոքր կաթսայի մեջ եռացնել սերուցքն ու կարագը և լցնել շոկոլադի վրա:

8. Խառնել, համասեռ զանգված ստանալ և այս ջնարակով ծածկել տորթը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика