Ինչպես արդեն հայտնել էինք,ՀՀ ում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով խոսել է կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին:«Որոշում կայացվեց որ գարնանային արձակուրդները,որոնք նախատեսված էին մարտի վերջին կտեղափոխվեն մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ», ասել է նախարարը:
✅ Կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին:✅ Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել եկող շաբաթ՝ մարտի 2-ից 8-ը ներառյալ: ✅ Խոսքը վերաբերում է ✔️նախադպրոցական ուսումնական հաստատություններին,✔️դպրոցներին, ✔️քոլեջներին, ✔️արվեստի դպրոցներին, ✔️ուսումնարաններին և ✔️բուհերին: Ուսումնական հաստատությունների ղեկավարները համապատասխան հրամանը կստանան վաղն առավոտյան: ?Կառավարությունն ու շտաբն այս ընթացքում կուսումնասիրեն իրավիճակը, և շաբաթվա վերջին որոշում կկայացվի հետագա անելիքների և դասերը վերսկսելու վերաբերյալ: ?Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: ‼️Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից։? Մենք ամենժամյա ռեժիմով հետևում ենք զարգացումներին: ✅ Բոլորին առողջություն եմ մաղթում:
Опубликовано Arayik Harutyunyan Воскресенье, 1 марта 2020 г.