Սխալ խնամքն ու արտաքին անբարենպաստ պայմանները կարող են դառնալ արմունկների մաշկի կոշտացման պատճառ:Այս խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար կիրառում են սնուցող ու խանավացնող քսուքներ,սակայն երբեմն խնդիրն այնքան լուրջ է լինում որ այդ կոսմետիկ միջոցները պարզապես անարդյունավետ են լինում: Նման դեպքերում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք ավելի հասանելի են, անվնաս ու արդյունավետ: Դրանք օգնում են սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, խոնավացնել այն ու մաքրել կոշտացած ու մահացած շերտերից:
1․ Մի բաժակ նարնջի հյութին ավելացնել 2 ճաշի գդալ որևէ բուսայուղ, լավ խառնել, այնուհետև մաքուր կտորը թրջել այդ խառնուրդով, դնել խնդրահարույց հատվածին ու ամրացնել: Թողնել այս թրջոցը կես ժամ, իսկ պրոցեդուրայից հետո մաշկին սնուցող նրբաքուք քսել:
2․ Հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր և լավ խառնել: Այս խառնուրդը հարկավոր է կիրառել կոմպրեսների տեսքով: Այն հարկավոր է դնել խնդրահարույց հատվածին, ամրացնել և թողնել կես ժամ: