Արտակարգ համեղ կարտոֆիլը հունական ձևով

Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ` 0,5 կգ կարտոֆիլ, 1 ատամիկ սխտոր (խոշոր), 2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ չորացրած օրեգանո, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, մաղադանոս:

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի: Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը: Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել: Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика