Արտակարգ համեղ հնդկաձավարով կոտլետներ որ ուտելիս անգամ չես հասկանում որ միս չէ.

Մեծ պահքը տևում է շուրջ 48 օր և այդ ընթացքում պահք պահողների կերկարացանկը տարբերվում է: Որոշ մթերքների բացառումը սննդակարգից որոշակի դժվարություններ է առաջացնում: Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:

Բաղադրիչներ Հնդկաձավար 200 գ, Սունկ 400 գ,Գազար 1 հատ, Սոխ 1 հատ,Պաքսիմատ 100 գ,Բուսայուղ 4 ճաշի գդալ Ջուր 400 մլ, Սխտոր 1 ատամիկ,Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի։ Պատրաստման եղանակը Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը: Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի: Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով: Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика