Բժիշկները ներկայացնում են այն գործողությունները, որոնք պետք է կատարել կաթվածի դեպքում: Նաև փորձագետները բարձրաձայնում են հիմնական արգելքները նման վիճակի առաջացման դեպքում: Եթե նկատում եք ինսուլտի առաջին նշանները, պետք չէ էներգիա ծախսել խոսելու և մտածելու վրա, այլ անհապաղ պետք է շտապ օգնություն կանչել:
Կարևոր է հիշել այն ժամանակը, երբ առաջին նշանները սկսում են դրսևորվել, քանի որ որոշ դեղահաբեր արդյունավետ են միայն այն դեպքում, եթե դրանք ընդունում են մի քանի ժամվա ընթացքում: Եթե հիվանդը կորցրել է գիտակցությունը, և նրա զարկերակը թուլանում է, ապա խորհուրդ է տրվում արհեստական շնչառություն կատարել։
Ոչ պակաս կարևոր է այն, ինչ չպետք է արվի կաթվածի ժամանակ: Նախևառաջ, պետք է փորձել պահպանել գիտակցությունը: Մի փորձեք ինքնուրույն բուժել հիվանդին, հիշեք նաև, որ առաջին ախտանիշներից հետո պետք չէ նրան կերակրել: Բացի այդ, հարկավոր չէ մարդուն ինքնուրույն տեղափոխել հիվանդանոց, քանի որ ոչ բոլոր բժշկական հաստատությունները կարող են այդպիսի օգնություն ցուցաբերել: