Բնական միջոցներ որոնք կօգնեն կանխել սեզոնային ալերգիկ ռեակցիաների առաջացումը կամ մեղմել դրանց տհաճ դրսևորումները

Գարնանն ընդառաջ մարդիկ արդեն սկսում են անհանգստանալ ալերգիաների սրման համար քանի որ տարվա այս եղանակը շատերի մոտ ասոցացվում է բավական տհաճ սեզոնային ալերգիաների հետ:Այս խնդրի դեպքում սովորաբար օգնության են հասնում հակահիստամինային դեղամիջոցները, սակայն ալերգիաներից կարելի է պաշտպանվել նաև որոշ փորձված բնական միջոցներով:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք կօգնեն կանխել ալերգիկ ռեակցիաների առաջացումը կամ մեղմել դրանց տհաճ դրսևորումները:

Համեմունքների կիրառում Կայենյան պղպեղը,կոճապղպեղը,սոխն ու սխտորն օժտված են լորձը տարրալուծելու հատկություններով, ուստի գարնանը դրանց կիրառումը կարող է անփոխարինելի զենք դառնալ ալերգիաների դեմ պայքարում:

Նվենու (էվկալիպտ) եթերայուղ Այս յուղը նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու մեղմում ալերգիաների ախտանշանները:Կարելի է նվենու եթերայուղով ինհալացիաներ անել կամ տարածել դրա բույրը սենյակում հատուկ սարքերի միջոցով: Սա շատ արդյունավետ հնարք է շնչառական համակարգի տարատեսակ խնդիրների դեպքում:

Քթի խոռոչների լվացում Գոյություն ունեն հատուկ իրիգատորներ որոնց օգնությամբ կարելի է աղաջրով քթի խոռոչների լվացումներ անել:Նման սարքերը վաճառվում են դեղատներում և կարող են շատ օգտակար լինել քթի փակվածությամբ դրսևորվող սեզոնային ալերգիաներով հիվանդների համար:

Խնձորի քացախ Գարնանային ալերգիաները հաճախ են դրսևորվում հարբուխի ախտանշաններով, իսկ դրանք մեղմելու հարցում շատ արդյունավետ կարող է լինել խնձորի քացախը: Այն տարրալուծում լորձն ու մաքրում է քթի խոռոչները: Սակայն հարկ է հիշել որ քացախը հարկավոր է նոսրացնել ջրով լորձաթաղանթի վնասվածքներից խուսափելու համար:

Ինհալացիաներ Տաք ջրի գոլորշիով ինհալացիաներն ամենապարզ ու փորձված միջոցներից են: Այս պրոցեդուրաներն օգնում են հեշտությամբ ազատվել քթի փակվածությունից: Ալերգիայի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է տաք ջուրը լցնել խորը տարայի մեջ ծածկել գլուխը սրբիչով և խորը շնչել բարձրացող գոլորշին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика