Գիտնականները պարզել են որ կանաչ թեյը պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից

Չինացի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյը պարունակում է նյութ, որն արգելակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտի աշխատանքը: Ինչպես գրում է med2.ru կայքը՝ հղում անելով ria.ru-ին, հետազոտությունները ցույց են տվել, որ այս ըմպելիքի գործածության ու կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության նվազման միջև կա անմիջական կապ:

Մասնագետները նման եզրահանգման են եկել հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված բուսական բաղադրիչների ուսումանսիրությանն ուղղված 16 հետազոտության արդյունքների վերլուծությունից հետո: Արդյունքում պարզվել է, որ կանաչ թեյի բաղադրության մեջ առանձնահատուկ դեր է խաղում էպիգալոկատեխին-3-գալատը (ECGC)՝ մի պոլիֆենոլ, որը պաշտպանում է թթվայնացնող սթրեսից և արգելակում է այն ֆերմենտի ակտիվությունը, որն անհրաժեշտ է քաղցկեղի բջիջներին աճի ու բազմացման համար:

Սակայն միևնույն ժամանակ այս դրական արդյունքը նկատվում է միայն կրծքագեղձի քաղցկեղի դեպքում: Քաղցկեղի մյուս տեսակների, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի, ստամոքսի քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղի վրա կանաչ թեյը որևէ ազդեցություն չի ունենում: Բացի այդ, գիտնականները հորդորում են հաշվի առնել նաև այն փաստը, որ վերլուծության են ենթարկվել միայն ասիացի գիտնականների հետազոտություններ, իսկ Ասիայի երկրներում բնական է համարվում օրական 10 բաժակ թեյ խմելը: Ի դեպ՝ կանաչ թեյը դրական ազդեցություն է ունենում նաև աղիների միկրոֆլորայի վրա և նպաստում է քաշի նվազմանը, սակայն հարկավոր է հիշել, որ այն պարունակում է բավական մեծ քանակությամբ կոֆեին, ինչը կարող է վտանգավոր լինել չարաշահման դեպքում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика