Սցենարիստ, դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը կիսվել է նոր, հումորային լուսանկարով։Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանը պատկերված է տրակտորի կողքին։ Ըստ ամենայնի նա ներկայացել է նոր դերի կերպարում։ Դերասանը կրում է կապույտ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Նա ներկայացել է հաստ հոնքերով։
Իսկ հրապարակմանը կից Գրիգոր Դանիելյանը գրել է․«Վաճառվում է տրակտոր,նախնական գինը ջրի»։Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Կադրերից մեկում Գրիգորը համբուրում էր կնոջը։ «Սեր», մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել Հռիփսիմեն։