Դատարկ ստամոքսին ջուր խմելու սովորությունը օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից

Մասնագետները հաճախ են շեշտում,որ բավարար քանակությամբ ջրի գործածությունը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար,սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչպես է այս կենսական նշանակություն ունեցող հեղուկն անդրադառնում օրգանիզմի վրա:Ընդ որում՝հատկապես օգտակար է լինում առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու սովորությունը,որն օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից:Գերմանական Focus պորտալը ներկայացրել է հինգ պատճառ ամեն առավոտ դատարկ ստամոքսին ջուր խմելու համար:

Ջուրը մաքրում է օրգանիզմը Գիշերվա ընթացքում մարդու մարմինը վերականգնվում է և տարրալուծում է տոքսինները, ուստի առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելն օգնում է հեշտությամբ դուրս բերել դրանք օրգանիզմից: Բացի այդ, առավոտյան մի բաժակ մաքուր ջուր խմելը նպաստում է մկանային բջիջների կիսմանն ու արյան նոր բջիջների ստեղծմանը:

Բարելավում է նյութափոխանակությունը Դատարկ ստամոքսին ջուր խմելը 24 տոկոսով արագացնում է նյութափոխանակության գործընթացները, իսկ արագ նյութափոխանակությունը ենթադրում է նաև ավելի լավ մարսողություն: Սա հատկապես կարևոր է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար, քանի որ քաշն ավելի արագ է նվազում, եթե սնունդն արագ է մարսվում: Սակայն հարկ է հիշել, որ ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի կամ գոլ, քանի որ սառը ջուրը կարող է գրգռել ախորժակը և ստիպել ավելի շատ ուտել:

Մեղմում է ստամոքսի այրոցն ու մարսելախանգարման ախտանշանները Մարսողության խանգարումը, ստամոքսի այրոցն ու թթվային ռեֆլյուքսը պայմանավորված են լինում բարձր թթվայնությամբ: Երբ ստամոքսի թթու պարունակությունը հայտնվում է կերակրափողում, բերանի խոռոչում տհաճ համ է ի հայտ գալիս, սակայն առավոտյան արթնանալուն պես ջուր խմելն օգնում է նոսրացնել ստամոքսահյութն ու կանխում է այրոցն ու տհաճ զգացողությունները: Այս սովորությունը խթանում է ստամոքսի աշխատանքը, ինչի շնորհիվ այն պատրաստ է լինում մարսել նախաճաշը:

Բարելավում է մաշկի գույնն ու բնական փայլ է հաղորդում Օրգանիզմի ոչ բավարար խոնավեցումը հանգեցնում է վաղաժամ կնճիռների առաջացնում և մաշկի ծակոտիների լայնացման, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դատարկ ստամոքսին 500 մլ ջուր խմելը զգալիորեն խթանում է արյան շրջանառությունն ու մաշկին առողջ փայլ է հաղորդում:

Բարելավում է մազերի որակն ու առողջ փայլ է հաղորդում Ջրի պակասը բացասաբար է անդրադառնում նաև մազերի որակի վրա: Ջուրը մազի ընդհանուր քաշի ¼ մասն է կազմում և ապահովում է դրա բավարար խոնավությունը, ուստի զարմանալի չէ, որ հեղուկի պակասի դեպքում մազերը դառնում են ավելի փխրուն, շուտ են վնասվում և անառողջ տեսք են ստանում: Օրվա ընթացքում ջուր խմելը շատ կարևոր է մազերի որակի համար, սակայն դատարկ ստամոքսին ջուր խմելն առավել լավ ազդեցություն է ունենում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика