Դիմահարդարի հրաշագործությունների մասին: Դիմահարդարումը ընդունակ է հրաշքներ գործել: Կանայք դա հիանալի գիտակցում են և այդ է պատճառը, որ կախվածություն են ձեռք բերում դիմահարդարման նկատմամբ: Շատերն անգամ աղբ թափելու առանց դիմահարդարանքի չեն գնում:
Սակայն, յուրաքանչյուր աղջկա համար դիմահարդարումը հատկապես կատարյալ պետք է լինի հարսանիքի օրը: Այդ օրը մասնագետները իրենց ողջ կախարդանքով ցանկացած աղջկա վերածում են փերիի: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը երիտասարդ հարսնացուների, որոնց փեսացուները հարսանիքի օրը չեն ճանաչել: Նրանք միայն հաճելիորեն զարմացել են տեսնելով չքնաղ հարսնացուների:
Ավելի հաստ հոնքեր, իսկ մուգ շթներկը ընդգծել է ժպիտը.
Դիմահարդարումը նրան վերածել է աստղի. դուք էլ եք նրան նմանացնում Քիմ Քարդաշյանին.
Երբ ձեր աչքերն այնքան էլ արտահայտիչ չեն և օգնության է հասնում վիզաժիստը: Հիմա նրանից աչք կտրելը դժվար կլինի.
Ամբողջովին փոխվել է մաշկի գույնը, պեպենները և անգամ խալերը: Իսկապես, արհեստավարժ դիմահարդարի աշխատանք է.
Միապաղաղ աղջկանից կենսասեր: Աչքերի տակ գոյացած պարկերն ասես չեն էլ եղել.
Դիմահարդարումը ընդգծում է կնոջ արժանիքները, թաքցնում թերությունները, դարձնում նրան ավելի վառ ու նկատելի.
Կարծես հինգ տարով երիտասարդացած լինի.
Որքան կարող են փոխել արտաքինը աչքերի ընդգծումը.
Ոչ մի ձանրույթ և հոգնածություն այդ օրը.
Փեսացուն նրա համար խելքահան է եղել: Նա ևս մեկ անգամ գրավել է տղամարդու սիրտը.
Որոշ տղամարդիկ չեն սիրում դիմահարդարումը այն պատճառով, որ այն թույլ է տալիս կանանց իրենց խաբել: Բավականին անարդար է, երբ սիրահարվում ես ինչ-որ դեմքի, սակայն պարզվում է, որ դա դիմակ էր: Այդ պատճառով դիմահարդարվելիս չափը չպետք է անցնել: Մի փոքր շեշտել հմայքը բոլորովին սխալ չէ: Սակայն պետք չէ վարվել այնպես, կարծես ձեր ձեռքում վրձին է, իսկ դեմքը՝ կտավ: Եղեք բնական, պարզ ու հմայիչ: