Եթե ես մեղավոր եմ պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

ՀՔԾ-ում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավված ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում, պարզաբանել է, թե ինչպես է պատահել, որ, 2018 թվականի մարտի 5-ին պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու մասին հայտարարությամբ:

«Եթե ինձ ասում ես՝ դու ինչ-որ բան ես ստորագրել, ես ասում եմ՝ ես ստորագրել եմ, այդ օրը, այդ ժամին ու տեղադրել եմ կայքում: Ոչ թե ես ամսի 5-ին ստորագրել եմ ամսի 2-ի ամսաթվով, այլ ստորագրել եմ ամսի 2-ին:

Ես ստորագրել եմ, երբ իմ առջև եղել է Գագիկ Հարությունյանի՝ Մարտի 1-ին թվագրված դիմումը պաշտոնից ազատվելու մասին, մնացածը թող կարողանան պարզել՝ ինչո՞ւ է ուշ հասել:Բաբլոյանն ասաց, որի ինքը գործել է Սահմանադրության ու օրենքի սահմաններում, և այն չի խախտել:

«Ես նորից ասում եմ՝ ես կարող վստահ ասել, որ ես, թույլ տալով խախտում, աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում»,- ասել է նա ու ավելացրել, որ իր այս հայտարարությունը թող իրավապահները ուսումնասիրեն ու հայտնաբերեն, թե որտեղ է նա աջակցել ու խախտում կատարել:

«Իմ սեղանին եղել է դիմումը, որի հիման վրա ես այդ հայտարարությունը արել եմ:…Ամեն դեպքում, եթե ես լինեմ մեղավոր, ես պատրաստ եմ պատիժս կրել, բայց միեւնույն ժամանակ հայտարարում եմ, որ ես օրինապահ եմ, ես չեմ սիրում օրենք խախտել, ինքնագործունեություն ծավալել»:

Վերջինս «Մալբրի» համակարգում ամսաթվերի խախտում անելն ու փոփոխություններ մտցնելը վերագրեց աշխատակիցներին՝ ասելով. «Այդ ժամանակ աշխատողներից կեսից ավելին «Մալբրի» մտնելու ու դուրս գալու ձևը չգիտեին, այնպես որ չի բացառվում, որ լավ էլ չեն տիրապետել»:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Արա Բաբլոյանը կասկածվում է իշխանությունը յուրացնելու մեջ: ՀՔԾ հաղորդագրությունը ամբողջությամբ՝ այս հղումով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика