Եթե մտածում եք ինչ պատրաստել առավոտյան նախաճաշին մենք առաջարկում ենք արագ կարկանդակներ

Բաղադրությունը՝

  • 3 ճաշի գդալ ալյուր
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ աղ
  • 20 գրամ չոր խմորիչ
  • 4 բաժակ այլուր

Պատրաստման եղանակը՝ Ամանի մեջ լցնել 3 ճաշի գդալ ալյուր, 3 ճաշի գդալ բուսական յուղ, 1 ճաշի գդալ շաքարավազ և 1 թեյի գդալ աղ, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր: Խառնել և թողնել՝ սառչի: Ավելացնել 20 գրամ չոր խմորիչ, ավելացնել 1 բաժակ գոլ ջուր: Աստիճանաբար ավելացնել այլուրը՝ մոտավորապես 4 բաժակ, խմոր հուցել:

Խմորը դնել տաք տեղ մոտ 10-15 րոպե: Այնուհետև անմիջապես կարող եք սկսել կարկանդակներ պատրաստել: Այս քանակությունից ստացվում է մոտ 40-45 հատ ոչ մեծ կարկանդակներ: Միջուկն ընտրեք ըստ ցանկության, կարող եք դնել շոգեխաշած կաղամբ ձվի հետ կամ պարզապես կարտոֆիլ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика