Ընկույզը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը։ Այն հարուստ է սննդանյութերով, այդ թվում նաև օգտակար ճարպերով, ֆենոլով, վիտամին Е-ով և հակաօքսիդանտներով։ Ընկույզը զարմանալի արդյունք է ապահովում ընդհանուր առողջական վիճակի համար։Եթե օրական ընդամենը 5 հատ ընկույզ ներառեք ձեր սննդակարգում․երաշխավորում ենք որ միայն կլավացնեք առողջությունը և ընդհանուր ինքնազգացողությունը։Ահա մի քանի առավելություն, որոնք կստանաք՝ սննդակարգում ընկույզ ներառելով։
- օգնում է փոքրացնել գոտկատեղը
- նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
- պահպանում է ուղեղի առողջությունը
- նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը
- նվազեցնում է դիաբետի զարգացման վտանգը
- լավացնում է տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիաները
- լավացնում է մազերի, մաշկի և եղունգների որակը
- ծառայում է որպես քաղցկեղի պրոֆիլակտիկ միջոց
Ընկույզի ազդեցությունն օրգանիզմի վրա այնքան մեծ է և զարմանալի, որ այն ի հայտ է գալիս օգտագործումից արդեն իսկ 4 ժամ անց։Ընկույզը մատակարարում է սննդանյութեր և վիտամիններ որոնք անհրաժեշտ են էներգիան պահպանելու համար։Ընկույզը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կառողջացնեն սիրտը և կպայքարեն ազատ ռադիկալների դեմ որոնք էլ ինչպես հայտնի է առաջացնում են սրտի հիվանդություններ։Ի դեպ, եթե չափավոր օգտագործեք ընկույզը այն չի ավելացնի կիլոգրամներ,այլ կդարձնի մարմինն ավելի առողջ, կկարգավորի քաշը և գոտկատեղի չափը։