ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում է, որ իրենք մտահոգություններ ունեն կապված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ Արմեն Աշոտյան տեսանյութ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Փաշինյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Մուրիչի հետ հանդիպմանը՝ նշելով, որ հանդիպման տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և այս պահին հասանելի չէ, թե արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոյի՝ կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում: Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստեր է խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:

Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ: «Աշխարհի ամենաթափանցիկ» կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից: Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի»,- ասված է գրառման մեջ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика