ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում։ Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախազգուշական գործադուլ են սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։
Երթը մասնակիցները պատրաստվում են դարձյալ գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ շարունակելու նստացույցը։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անջամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։