Երբեմն ցավում են նաև բացարձակ առողջ ատամները ահա թե որոնք են դրա պատճառները

Ատամը սովորաբար ցավում է, եթե նյարդն է բորբոքվել, կարիես կա, փչացած է։ Սակայն երբեմն ցավում են նաեւ բացարձակ առողջ ատամները։ Ահա թե որոնք են դրա պատճառները։

Հարբուխ՝ Հարբուխի դեպքում, երբ քիթը փակ է, քթի խոռոչները բորբոքված, դա կարող է վերին ատամնաշարի ցավի պատճառ դառնալ։ Նման դեպքում ցավը զգացվում է ոչ թե մեկ ատամում, այլ ողջ վերին ծնոտում։ Ինքնաթիռում՝ Աէրոդոնտալգիան երեւույթ է, երբ մարդու ատամները ցավում են ինքնաթիռում՝ բարձրություն հավաքելիս։ Այդ ցավի պատճառը մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումն է, եւ ցավն անգամ առողջ ատամներում է զգացվում։

Միգրեն՝ Միգրենի՝ պարբերաբար ի հայտ եկող գլխացավերը կարող են տարածվել ատամների վրա։ Սրտի խնդիրներ՝ Երբ առողջ ատամները ցավում են կրծքավանդակում անհարմարավետություն զգալուն զուգահեռ՝ պետք է զգուշանալ, դա կարող է սրտի հետ կապված խնդիրների նշան լինել։ Այնպիսի հիվանդությունների հետեւանքով, ինչպիսին են սրտի կաթվածը, ստենոկարդիան, կարող են ցավեր առաջանալ ձեռքում կամ ստորին ծնոտի հատվածում, այդ թվում՝ ատամնաշարում։ Եթե առողջ ատամների ցավը կապված է սրտի խնդիրների հետ, ապա ֆիզիկական ակտիվությունից հետո այն կարող է ուժեղանալ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика