Դոննա Հարրին հանում էր իր տան միջանցքի պաստառները և երբ հերթական պաստառն էր պոկում, հանկարծ տեսավ պատի մեջ մի գրություն։Կինը մաքրում էր պատերը պաստառներից երբ տեսավ այս հին թուղթը։Հաղորդագրությունը գրել էր տան հին տերը 50 տարի առաջ։ Նա գրել էր այս նամակը հատուկ տան նոր տիրոջ համար։Ես Կիրիլլ Բեվերլի Արմսթրոնգն եմ։ Ես հայտարարում եմ, որ շատ եմ սիրում այս տունը։ Հայրս և մայրս, երկու եղբայներս և երեք քույրերս կիսում են այդ զգացողությունները ինձ հետ։ Ցանկանում եմ, որ հաջորդ ընտանիքում, նույնպես տիրի երջանկությունը և նրանք ուրախ ապրեն այս լավ տանը։
Այս հուզիչ, բարի գրությունը տաքացնում է հոգին։ Մարդն այնքան է սիրել իր տունը, որ գրել է այդ մասին թղթի վրա և դրել այն պատի մեջ։Դոննային հուզել էին այս տողերը։Տուն, լավ տուն, զգում ես քեզ այստեղ ինչպես տանը և գիտես նրանց, ովքեր առաջ ապրել են այստեղ և զգացել նույնը։Դոննան գտել էր այս հաղոդրագրության հեղինակին։ Կիրիլլը արդեն 65 տարեկան է։ Կինը հրավիրել էր հին տիրոջը իր տուն հյուր։
Նախկին տերը զարմացել էր,որ իր գրությունը գտել են 50 տարի անց։Կիրիլլը գրել էր այն 15 տարեկանում,երբ մոր հետ կպցրել էր
պաստառները։Տղամարդը կարդացել էր հաղորդագրությունը և ծիծաղել։ Նա այդ գրության շնորհիվ հիշեց իր մանկությունը։Դոննան ուզում է պահպանել այդ գրությունը, որպեսզի ոգևորի ևս մեկ սերունդի, ով կապրի նրանից հետո այդ տանը։