Երգչուհի Մարտա Կիրակոսյանն ու ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը վերջերս ծնողներն են դարձել: Հղիության ամբողջ ընթացքում և երեխայի ծննդից հետո Մարտան նախընտրում էր չխոսել ընտանիքի համալրման մասին, միայն հղիության վերջին շրջանում նա սկսեց լուսանկարներ հրապարակել:
Որդու ծննդից որոշ ժամանակ անց Մարտան լուսանկարներ է հրապարակել փոքրիկի հետ: Ծնողները տղային տվել են Նեո անունը: Հղիության վերջին ամիսներին երգչուհին ամուսնու հետ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Հիշեցնենք, որ Մարտան և Նահապետն ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերին։