Այս պատմությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պանամա Սիթի քաղաքում: Տեղի քահանա Ջոն Ռ. Ռեմզին եկեղեցու մոտ ցածր դասարանի մի աշակերտի հադիպեց:Երեխան քահանայից ծաղիկ խնդրեց և բացատրեց թե ինչի համար է այն իրեն պետք:Տղայի խոսքերը շատ հուզեցին քահանային:Կատարելով նրա խնդրանքը Ջոն Ռ.Ռեմզին որոշեց կիսվել այդ պատմությամբ ուրիշների հետ:Նա հրապարակեց այդ հուզիչ պատմությունը իր Facebook-ի էջում։ Այն բուռն արձագանքների արժանացավ և մի քանի օրերի ընթացքում հազարավոր «like»-եր հավաքեց ու տարածվեց աշխարհով մեկ:
Այժմ ներկայացնում ենք այդ պատմությունը․«Մի օր, երբ ես գնում էի կիրակնօրյա ծառայության ինձ մոտեցավ անծանոթ մի տղա Նա 10 տարեկանից մեծ չէր երևում: Ինձ բարևելով՝ նա հարցրեց.«Ներեցեք,պարոն ինչ եք պատրաստվում անել այդ ծաղկի հետ»:Սկզբում ես նույնիսկ չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Միայն մի քանի վայրկյան հետո ես հասկացա, որ նա հետաքրքված էր կրծքիս ամրացված ծաղիկով՝ բուտոնիերկայով: «Դու սա՞ նկատի ունես»,- հարցրի տղային՝ մատնացույց անելով կոստյումիս ամրացված ծաղիկը:
Այո, պարոն: Եթե դուք պատրաստվում եք դեն նետել այն, ապա չե՞ք կարող այն ինձ տալ», պատասխանեց տղան: Ես ասացի, որ մեծ սիրով այն կտամ իրեն, եթե նա ասի, թե ինչի համար է այն իրեն պետք:«Ես պատրաստվում եմ այն նվիրել իմ տատիկին: Իմ հայրիկն ու մայրիկը անցյալ տարի ամուսնալուծվել են: Սկզբում ես ապրում էի մայրիկիս հետ: Բայց հետո նա նորից ամուսնացավ և ինձ ուղարկեց հայրիկիս մոտ ապրելու: Ես մի փոքր ապրեցի հայրիկիս հետ, բայց նա ժամանակ չուներ ինձ դաստիարակելու, խնամելու, այդ պատճառով էլ ես տեղափոխվեցի տատիկիս մոտ:
Տատիկս շատ բարի է իմ նկատմամբ: Նա ինձ համար համեղ ուտելիքներ է պատրաստում և հոգ է տանում իմ մասին: Նա այնքան բարի է, որ ես դրա համար ցանկանում եմ նրան ծաղիկ նվիրել»,- պատասխանեց տղան:Երբ տղան ավարտեց խոսքը, իմ աչքերում արցունքներ հայտնվեցին, և ես դժվարությամբ էի կարողանում խոսել: Ես առանձնացրի ծաղիկն իմ կոստյումից և ցանկանում էի տալ տղային, սակայն փոշմանեցի:Ես նայեցի տղայի աչքերի մեջ և ասացի. «Սրանք երբևէ իմ լսած ամենահաճելի խոսքերն էին: Ես չեմ կարող տալ քեզ այս ծաղիկը:
Բայց եկեղեցում՝ ամբիոնի կողքին, մի հսկայական գեղեցիկ ծաղկեփունջ կա: Խնդրում եմ, այն վերցրու, քանի որ քո տատիկն ամենալավին է արժանի»:Տղան սկզբում շփոթվեց, իսկ հետո ինձ շնորհակալություն հայտնեց և ասաց. «Ինչպիսի հիանալի օր է: Ես մեկ ծաղիկ խնդրեցի, իսկ փոխարենը մեծ ծաղկեփունջ ստացա»:Ջոն Ռեմզիի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բարի գործ անելը հեշտ է և հաճելի: