Շատ կարևոր է՝ ինչպես եք օրը սկսում: Առավոտները տաք կիտրոնաջուր խմելը վերջերս շատ տարածված է: Բայց տաք կիտրոնաջուր օգտագործելով դուք չեք օգտագործում միջուկի և կեղևի բոլոր գերսննդարար նյութերը:Ամբողջական կիտրոնը խաշելով, միայն հյութը չքամելով դուք կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդանյութերը:
Ներկայացնում ենք անհավանական բաղադրատոմս.
- 6 կիտրոն
- Ջուր
- Մեղր
Պատրաստումը․
Կիտրոնները մեջտեղից կտրեք և վրան ջուր լցրեք:Ջուրը 3 րոպե եռացրեք:Կաթսան թողեք՝ սառչի 10-15 րոպե:Կիտրոնները և միջուկը հանեք ջրից:Խմեք տաք կիտրոնաջուրը:Մնացած տաք ջուրը լցրեք ապակե տարայի մեջ՝ հետո օգտագործելու համար:Կարող եք մեղր ավելացնել ըմպելիքին:
Առավելությունները․
- Ամրացնում է իմունային համակարգը:
- Թարմացնում է շնչառությունը:
- Օգնում է նիհարել:
- Այս ըմպելիքի մեկ բաժակը կօգնի օրը էներգիայով լի սկսել:
- Ջուրն ամեն առավոտ տաքացնել պետք չէ: Ըմպելիքը կարող եք նաև սառը վիճակում օգտագործել:
- Սննդանյութերը մնում են, սակայն ըմպելիքը պետք է շատ սառը չլինի:
- Եթե տաք ջուր եք նախընտրում, կարող եք այն մի քիչ տաքացնել: