Կոշտուկները շատ տհաճ ու ցավոտ խնդիր են որոնք կարող են դառնալ կյանքի որակի զգալի վատթարացման պատճառ:Ընդ որում այս նորագոյացություններն էլ ավելի տհաճ զգացողություններ են պատճառում ոտնաթաթերին առաջանալու դեպքում քանի որ մշտապես շփվում են կոշիկի հետ ինչը հանգեցնում է խնդրի էլ ավելի բարդացման:Ոտնաթաթի կոշտուկներից ազատվելը երբեմն շատ դժվար է լինում սակայն aif.ru կայքը ներկայացրել է երկու արդյունավետ միջոց որոնք ոչ միայն կօգեն ազատվել կոշտուկներից,այլև կդարձնեն ոտնաթաթերի մաշկն ավելի նուրբ ու խնամված:
Ոտքերի մաշկի չորության և կոշտուկների դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է լինել մատուտակի արմատով և վազելինով քսուքը:Հարկավոր է մատուտակի (քաղցրարմատ)արմատը մանրացնել և 1 1 հարաբերակցությամբ խառնել վազելինին այնուհետև ստացված քսուքը քսել ոտնաթաթերին և մերսել մինչև այն հնարավորինս ներծծվի: Կոշտուկի առկայության դեպքում հարկավոր է քսուքը հաստ շերտով քսել կոշտուկին և ամրացնել բժշկական կպչուն սպեղանու միջոցով:
Ոտնաթաթին առաջացած կոշտուկներից կարելի է հեշտությամբ ազատվել նաև ակնամոմի միջոցով:Հարկավոր է երեկոյան ոտքերը դնել գոլ ջրի մեջ այնուհետև մի փոքր փափկած կոշտուկի վրա դնել մի կտոր ակնամոմ և ամրացնել բժշկական կպչուն սպեղանու միջոցով: Թողնել ակնամոմն ամբողջ գիշեր,իսկ առավոտյան զգուշորեն հեռացնել փափկած կոշտուկը: