Երկու բնական դեղամիջոց որոնք կօգնեն շուրթերի ճաքերը բուժելու և ցավը մեղմելու համար

Ձմռան սառը օդն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում շուրթերի նուրբ մաշկի վրա՝ հանգեցնելով մաշկի չորացման և անգամ դառնալով ճաքերի առաջացման պատճառ: Նման խնդիրը շատերն անտեսում են, մինչդեռ ճաքերը կարող են բավական ցավոտ լինել և դառնալ ախտածին տարրերի ներթափանցման պատճառ:

Նման դեպքերում մարդիկ փորձում են ազատվել տհաճ զգացողություններից հատուկ բալասանների ու քսուքների օգնությամբ, սակայն խնդիրն այն է, որ դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ էլ ավելի են վատթարացնում վիճակը: Շուրթերը խոնավացնելու և ճաքերն ապաքինելու համար հարկավոր է նախ սնուցել մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական դեղամիջոց, որոնք կօգնեն պայքարել այս տհաճ խնդրի դեմ:

Մի կտոր բանանը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել մի կաթիլ մեղր, խառնել ու քսել շուրթերին: Թողնել դիմակը 15 րոպե, այնուհետև մաքրել մնացորդները մաքուր անձեռոցիկով:1:1 հարաբերակցությամբ խառնել հալվե վերայի հյութն ու ջուրը, ստացված հեղուկը քսել շուրթերին ու թողնել կես ժամ: Հարկ է հիշել, որ հալվե վերայի գելը բավական դառը համ ունի, ուստի այս պրոցեդուրան կարող է մի փոքր տհաճ լինել, սակայն այն շատ արդյունավետ է:

Այս բնական դիմակներն օգնում են խոնավացնել ու սնուցել շուրթերի չորացած մաշկը՝ նպաստելով ճաքերի ապաքինմանը, սակայն եթե խնդիրը շատ լուրջ է, ապա հարկավոր է դիմել մասնագետին ու հետևել նրա բոլոր ցուցումներին: Հարկ է հիշել, որ երբեմն շուրթերի ճաքերն ու չորացած մաշկը պայմանավորված են լինում առողջական խնդիրներով, ուստի լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է զգոն լինել ու անուշադրության չմատնել խնդիրը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика