Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում պատկերացնել Ամանորն ու Սուրբ ծնունդը առանց այս մրգերի։ Սակայն որտեղի՞ց է եկել այս սովորույթը։Մենք գտել ենք երկու հավանական բացատրություններ այն բանի մասին, թե ինչու ենք մենք ամանորյա սեղանին պարտադիր կերպով մանդարիններ և նարինջներ դնում։
Մտաբերեք, թե ով է եղել Սանտա-Կլաուսի նախատիպը․
Այս տարբերակն ամենայն հավանականությամբ հայտնի կլինի նրանց, ովքեր ծանոթ են ամենաառաջին Սանտա-Կլաուսի՝ սուրբ Նիկոլայի կյանքի պատմությանը։ Քրիստոնեության մեջ նա համարվում է երեխաների հովանավոր։ Մեզ է հասել նրա կենսագրությունը, որի մեջ այսպիսի մի պատմություն կար։
Երեք աղջիկների հայրը նրանց համար չէր կարողանում օժիտ հավաքել, այդ իսկ պատճառով ցանկացել է օգուտ քաղել նրանց գեղեցկությունից։ Այդպես էլ կլիներ, եթե չլիներ սուրբ Նիկոլայը։ Նա աննկատ կերպով ոսկով լի պարկ է նետել նրանց տուն պատուհանից կամ ծխնելույզից (տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է նշված)։ Ըստ լեգենդի՝ ոսկին ընկել է օջախի դիմաց՝ չորանալու համար կախված գուլպայի մեջ, որտեղից էլ առավոտյան գտել են այն։
Ուրախացած հայրը ամուսնացրել է իր դուստրերին, իսկ մարդկանց մոտ սովորույթ է առաջացել նվերների համար նախատեսված գուլպաներ կախել օջախի դիմաց և դրանց մեջ դնել նարինջներ ու մանդարիններ՝ որպես սուրբ Նիկոլայի նվիրաբերած ոսկու խորհրդանիշ։