Վերջերս երգիչ Սևակ Ամրոյանն Ինստագրամի իր էջում ռոմանտիկ լուսանկար է հրապարակել՝ «Իմ սերը» մակագրությամբ․․․ Երգիչը ցույց չի տվել, թե ով է լուսանկարի աղջիկը, բայց հրապարակումն առաջացրել է երկրպագուների հետաքրքրությունը․․․ Tert.am Life-ը կապ հաստատեց Սևակի հետ՝ խոսելու անձնական կյանքում տեղ գտած փոփոխության մասին․․․
Երգիչը նշեց, որ իր հրապարակումը մեկնաբանել չի ցանկանում: Թե ով է իր ընտրյալը, Սևակը գերադասում է առայժմ չբացահայտել․․․ Բայց վերջինիս երկրպագուները չեն բավարավել նրա պատասխանից և շարունակում են ենթադրություններ անել, թե ով է Սևակի ընտրյալը… Երկրպագուներից շատերը կարծում են, որ Սևակի ընտրյալը երգչուհի Սոնա Ռուբենյանն է՝ հիմնավորելով իրենց ենթադրությունը մի քանի հանգամանքով.
Նախ վերջերս Սոնա Ռուբենյանի կողմից տեսանյութ էր հրապարակվել՝ Սևակի հետ տանգո պարելիս, որը երգչուհին մեկնաբանել էր այսպես. «Իմ ու Սևակ Ամրոյանի խելահեղ տանգոն ծաղկաձորի սարերի լանջին»… Բացի այդ, Սևակը և Սոնան հաճախ են սկսել միասին լուսանկարներ տեղադրել համացանցում…
Եվ վերջապես երկրպագուների սուր աչքից չի վրիպել, նաև այն, որ Սևակի կողմից իր ընտրյալի հետ հրապարակված լուսանկարում երևացող աղջկա ձեռքը և մարզակոշիկները կարծես թե հենց Սոնա Ռուբենյանին են… Ամենդեպքում այս ամենը՝ Սևակի և Սոնայի երկրպագուների ենթադրություներն են, որոնք ինչքանով է իրականության համապատասխանում հայտնի չէ…