Ակնեն մաշկի կարևոր խնդիր է: Ուգրին ոչ միայն անհանգստացնում է դեռահաս ժամանակ, այլև մնում է ցանի, սպիների տեսքով: Զարմանալի բաղադրատոմս, որը կօգնի պզուկների հետքերը վերացնել ընդամենը 3 օրում:
Բաղադրիչներ ՝
- Կանաչ հազար՝ 2 տերև
- Կերակրի սոդա՝ 1 թ/գ
- Ջուր՝ 300 մլ
- Մեղր՝ 2 թ/գ
Պատրաստման եղանակը՝ Հազարը լավ լվացեք: Տերևները մանր կտրտեք և լցրեք թեյնիկի մեջ: Վրան լցրեք ջուրը և տաքացրեք մարմանդ կրակի վրա: Թողեք մոտ մեկ ժամ եփվի, քամեք: Թողեք հեղուկը սառի, 2 թ/գ մեղր ավելացրեք: Ավելացրեք 1 թ/գ կերակրի սոդա, խառնեք:
Լուծույթը լցրեք ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում: Հեղուկը բամբակով դեմքին քսեք քնելուց առաջ: Առավոտյան դեմքը լվացեք տաք ջրով: Միջոցն օգտագործեք 3 օր շարունակ, պզուկները և պզուկների հետքերը կվերանան: Միջոցը կազատի տհաճ պզուկներից, կապահովի մաշկի գեղեցկությունը: Այն սնում է մաշկը՝ ապահովելով A, B, C և E վիտամիններ:
Նաև կալցիումի, երկաթի, մագնեզիումի և պղնձի հարուստ աղբյուր է, որոնք լավացնում են մաշկի առողջությունը: Այս դիմակի ամեն գիշեր օգտագործումն ապահովում է հավասար տոնով փայլող մաշկ, նաև բուժում է մաշկի վարակները և մաշկի չորությունը: