Զարմանահրաշ բնական դեղամիջոց հազի դեմ

Բանանով պատրաստվող զարմանահրաշ բնական դեղամիջոցը փորձարկվել է հազի և բրոնխիտի բուժման ժամանակ: Այն օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար: Այն բավականին սննդարար է և համեղ, ինչպես նաև՝ դրական ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Հազի, կոկորդի ցավի և բրոնխիտի ժամանակ երեխաներին խորհուրդ է տրվում տալ այս դեղամիջոցից

Անհրաժեշտ բաղադրիչները՝ 400 մլ եռման ջուր, 2 հասած բանան, 2 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր` ըստ ճաշակի (մեղրի դեպքում այն պետք է ավելացնել, երբ խառնուրդը սառչի, որպեսզի մեղրը չկորցնի օգտակար հատկությունները):

Պատրասպման եղանակը՝ Լլավ տրորել բանանը պատառաքաղով կամ գդալով, ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Խառնուրդի վրա լցնել եռման ջուրը և թողնել փակ տարայում 30 րոպե: Մեղր օգտագործելու դեպքում այն ավելացնել սառչելուց հետո: Օգտագործման եղանակը. օգտագործել գոլ վիճակում, խմել օրական 4 անգամ` 100 մլ չափով: Ամեն օր նոր չափաբաժին պատրաստել: Հազն անցնում է մի քանի օրում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика