Ողջ ընտանիքի համար նախաճաշի ամենահամեղ տարբերակներից մեկը տաք նրբաբլիթներն են: Վերցնում ենք. 2 բաժակ ալյուր; 0,5 բաժակ կաթ; 3 ձու; 1 ճ.գ. շաքարավազ; 1 ճ.գ. բուսայուղ; 1 պտղունց; աղ: Վանիլին՝ դանակի ծայրով:
Այս բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ստացված զանգվածից մի մասը լցնում ենք չափաբաժակի կամ որևէ այլ հարմար տարրայի մեջ և վրան 1 ճաշի գդալ կակաո ենք ավելացնում ու լավ խառնում: Հիմա սկսում ենք թխել: Արագ թավայի մեջ մուգ խմորով նախշ ենք անում և արագ վրայից լցնում ենք սպիտակ խմորը: Շարունակում ենք թխել ու շրջել ինչպես սովորական նրբաբլիթները: Համեղ և գեղեցիկ նախաճաշը պատրաստ է: