Էջմիածնում ահազանգում են որ գազի տեսուչներին ստիպում են գնալ մարդկանց տներն ու գրի առնել օգտագործված գազի արդյունքները. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝նշելով,որ Էջմիածնից ահազանգում են, թե գազի տեսուչներին ստիպել են գնալ մարդկանց տները և գրի առնել օգտագործված գազի թվերը։«Չգիտեմ Էջմիածին քաղաքի գազի պատասխանատու Սաշիկն ով է,բայց ահազանգում են,որ տեսուչներին ստիպել է գնան մարդկանց տներ և գրի առնեն օգտագործված գազի թվերը:

Պատկան մարմիններ արժե զբաղվել այս հարցով և դադարեցնել փակ քաղաքում մարդկանց տներ այցելելը,գրել է Մարուքյանը։Հիշեցնենք,որ այս պահին Էջմիածնի 27 ճանապարհներից 24-ը փակ են։Էջմիածնի քաղաքապետարանն էլ հորդորել է քաղաքացիներին քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика