30 տարեկանից հետո ցանկացած կնոջ մաշկ մանրակրկիտ խնամքի կարիք ունի։ Ամեն օր հարկավոր է այն խոնավեցնել, սնուցել և ձգել։ Հատկապես վերջինը ամենադժվարն է։ Որպեսզի թանկարժեք պրոցեդուրաների և կրեմների վրա շատ գումար չծախսեք, օգտվեք այս արդյունավետ դիմակից։ Այս դիմակը զգալիորեն կկանխի կնճիռների քանակը։ Այն պարունակում է 2 պարզ բաղադրիչ։
1. Ձվի սպիտակուց․ Ձուն համարվում է չափից շատ օգտակար և կարող է ձգել մաշկը։
2. Թարմ վարունգ․ Այն խթանում է մաշկի վերականգմանը։ Վարունգը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին К և С-ով, վերացնում է ազատ ռադիկալները, որոնք համարվում են կնճիռների պատճառ։
Ինչպե՞ս պատրաստել․
Վարունգը մաքրել և կտրել 2 մասի։ Մի մասը մանր կտրել և հարել բլենդերում մինչև դառնա շիլայանման զանգված։ Թրմեք և պատրաստեք հյութը։ Ավելացրեք սպիտակուց և լավ խառնեք։
Դիմակը քսեք դեմքի շրջանում, որտեղ հարկավոր է ձգել մաշկը։ Թողեք 15 րոպե և լվացեք սառը ջրով։ Շաբաթական 2 անգամ և վերջ դուք նորից կունենանք երիտասարդ աղջկա տեսք։