Ժամանակակից էքստրասենսները և բիոէներգետիկայի մասնագետները կարծում են, որ կան բառեր, որոնք բացասական են անկախ համատեքստից, որում դրանք օգտագործվում են: Մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես չարտասանել այդ բառերը, որոնք բացասական ալիքներ են առաջացնում Տիեզերքում:
Արգելված բառեր
- Ոչ
- Ատում եմ
- Անեծք
- Խնդիր
- Աղքատություն
- Մահ
- Սատանա
- Անհաջողություն
- Հոգնել եմ
- Հիմար
- Չեմ կարող
- Անհուսալի
Այս բառերի հետ հաջողությունն անհամատեղելի է: Կան շատ մարդիկ, որ ուշադրություն չեն դարձնում նման բաներին, բայց իզուր: Այս բոլոր բառերը բացասական էներգիա են բերում կյանք: Օրինակ, դուք չեք գտնի մի երջանիկ մարդ, ով շարունակ անիծում է:
Տեսե՞լ եք երբևէ մի երջանիկ և հաջողակ մարդ, որը արտասանում է ատում եմ բառը: Ոչ մի հարուստ և ապահովված մարդ երբեք չի ասի հոգնել եմ կամ չեմ կարող բառերը: Երբեք մի ասեք. ես խնդիր ունեմ, դրա փոխարեն պետք է ասել. մի հարց կա որ լուծման կարիք ունի: Նրանք առաջարկում են այս բառերի փոխարեն հնարավորին հաճախ օգտագործել հետևյալ բառերը՝
- Այո
- Սիրում եմ
- Օրհնում եմ
- Ներդաշնակություն
- Առատություն
- Կյանք
- Աստված
- Հաջողություն
- Կենսունակ եմ
- Կարող եմ
- Հավատում եմ
Իսկապես, դժվար ոչինչ չկա, պետք է ուղղակի ավելի հաճախ օգտագործել դրական էներգիայով բառեր: