Ով գթած Հայր բարեխնամ արարիչ բոլոր արարածների
Ընդունիր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին
Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին
Ողորմիր Տեր ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն հիվանդներին,վշտահարներին
Ճամփորդներին նավորդներին,խոստովանողներին,ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին
Որովհետեւ Դու ամենակալ Տեր գիտես մեր պետքերն ու կարիքները
Մեր խնդրածից և իմացածից էլ ավելի
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քեզ են վայելում փառքը
Իշխանությունն ու պատիվը այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն