Այն, թե ինչպես եք ղեկը բռնում, շատ բան կարող է պատմել ձեր բնավորության մասին: Ընտրեք նկարում մեքենա վարելիս ձեռքերի ձեր դիրքը և իմացեք՝ դա ինչ է նշանակում: 1. Մինիմալիստ Փորձում եք կյանքն այնքան պարզեցնել, որքան հնարավոր է: Ձեզ չեք շրջապատում անպետք իրերով և մարդկանցով, որպես ընկեր ընտրում եք ամենաուղիղ և անկեղծ մարդակնց: Բայց այն, որ դուք մինիմալիստ եք, չի նշանակում, որ ձեզ հետ ձանձրալի է:
2. Հումորիստ Ձեր ուղեղը մշտապես տարատեսակ խենթ մտքեր է հղանում: Շատ զվարճալի և եռանդուն մարդ եք: Կրեատիվի իսկական հանճար եք, ձեր արտիստիկ ունակությունները շատ ընկերների են գրավում: 3. Խաղաղարար Վեճեր չեք սիրում, դրանք ձեզ տխրեցնում և հանում են ներքին հավասարակռությունից: Եթե երբևէ բարձրացնում եք ձեր ձայնը, ձեր հարազատները զարմանում են և հասկանում, որ դա լուրջ է:
4. Պերֆեկցիոնիստ Շատ ուշադրություն եք դարձնում մանրամասներին, սիրում եք, երբ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում: Հստակորեն համոզված եք, որ եթե ինչ-որ բան անել, ապա լավ: Միշտ կոկիկ և լավ տեսք ունեք: 5. Խուճապի մեջ ընկնող Հաճախ եք պայքարում ձեր վախերի դեմ: Կարող եք մի քանի անգամ տուն վերադառնալ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր դռները փակ են, արդուկն անջատված է: Նախընտրում եք ռիսկի չդիմել և վստահում եք միայն ստուգված և հուսալի մեթոդներին:
6. Արկածախնդիր Էքստրեմալ զբաղմունքներ եք սիրում: Ձեր կյանքի նշանաբանն է՝ «լիարժեք ապրել»: 7. Ղեկավար Դուք ի ծնե առաջնորդ եք: Իրավիճակը ձեր վերահսկողության տակ վերցնելու, հստակ և վճռականորեն կառավարելու տաղանդ ունեք: Շրջապատողները ձեզ դիմում են խորհրդի և աջակցության համար: 8. Հուսալի Մարդիկ ձեզ սիրում են: Դուք հսկայական աջակցություն եք ձեր ընտանիքի և ընկերների համար: Անկեղծորեն ուրախանում եք ուրիշների հաջողությունների համար և չեք ամաչում ձեր հիացմունքն ուրիշներին հայտնել:
9. «Զիլ տղա» Սովոր չեք ամեն ինչ սրտին չափազանց մոտ ընդունել, շրջապատողներին կարող է թվալ, որ ձեզ համար ամեն ինչ միևնույն է: Նույնիսկ կյանքի ամենածանր շրջաններում դուք ինքնավստահ և հանգիստ եք: Ձեզ համար ամեն օրը տոն է: 10. Տանկ Դուք միշտ զբաղված եք, ձեր ճանապարհին հանդիպողների հետ գլուխ դնելու ժամանակ չունեք: Խնդրի լուծման ուղղությամբ գլուխ կոտրելու փոխարեն՝ նախընտրում եք ամեն կերպ առաջ գնալ: Նպատակասլաց եք: