Մեզանից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը: Անհատականությունը կարող է փոխվել տարիների ընթացքում, բնավորությունը դառնում է ավելի կայուն, չնայած այն կարող է (և նույնիսկ պետք է) փոխվի:Ընտրությունը, որն արվում է սթրեսային վիճակում, օրինակ՝ քննության ընթացքում, չափազանց կարևոր է: Ընտրեք նստարանը, որտեղ նախընտրում եք գրել քննություն և պարզեք, թե դա ինչ կարող է պատմել ձեր բնավորության մասին:
Նստարան 1 — Փառասիրություն․
Եթե ընտրել եք առաջին նստարանը, դա նշանակում է, որ դուք շատ հավակնոտ անձնավորություն եք: Միշտ հետևում եք ձեր նպատակներին: Չեք վախենում ապագայից, և լավատես եք այս առումով: Դուք համառ անձնավորություն եք, բայց միևնույն ժամանակ շփվող և հաճելի: Այն պահին, երբ կենտրոնանում եք մեկ նպատակի վրա, մոռանում եք մնացած աշխարհի մասին:
Նստարան 2 — Հավասարակշռություն․
Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր անցկացնում են հիանալի ժամանակ և գիտեն՝ երբ հեռանալ: Դա, իհարկե, չի փոխում այն փաստը, որ դուք մնում եք այն կետին, ինչ որոշում կայացնում եք: Երբ դնում եք նպատակ ձեր առջև և ձգտում դրան, երբեք ուրիշներին չեք օգտագործում, այնպես որ միշտ կգտնեք մարդկանց, ովքեր ուրախ կլինեն ձեզ օգնելու համար:
Նստարան 3 — Երազանք․
Եթե դուք ընտրել եք երրորդ նստարանը, դա նշանակում է, որ շատ շփվող անձնավորություն եք և մարդիկ սիրում են ձեզ: Այս ամենից, հաճախ լողում եք ամպերի մեջ և կորցնում կենտրոնացումը, ինչը նշանակում է, որ դուք չեք հասնում ձեր ծրագրված նպատակներին: Դուք չեք հրաժարվում, և շատ կարճ ժամանակահատվածում այլ նպատակ եք դնում ձեր առջև:
Նստարան 4 — Կատարելություն․
Դուք այնպիսի անձնավորություն եք, ով միշտ փորձում է լինել մյուսներից ավելի լավը: Կատարելությունը ձեր երկրորդ անունն է, և դուք չեք սիրում ժամանակ վատնել ոչ կատարյալ որևէ բանի վրա: Նվիրվածությունն ու պատասխանատվությունը ձեզ համար շատ կարևոր են: