Ծաղիկներ. Եթե դուք առաջինը ծաղիկներ տեսաք ապա ձեզ ապագայում սպասվում են մեծ հաջողություններ: Առհասարակ կյանքում դուք հաջողակ մարդ եք, բայց գլխապտույտ հաջողությունները դեռ առջևում է: Ձեզանից պահանջվում է ավելի աշխատասեր լինել, ամեն մի նոր գործ սկսելիս ավելի պատասխանատվությամբ մոտոնալ դրան և միշտ մտքում կրկնեք․ ամեն ինչ լավ է լինելու արտահայտությունը, դա ձեզ ինքնավստահություն կհաղորդի։
Միջատ. Եթե սկզբում նկատել եք միջատին, նշանակում է` ձեզ տանջում են շատ հարցեր, դուք ունեք բազմաթիվ խնդիրներ և ձեզ թվում է, որ միայնակ եք կանգնաց այդ անհաղթահարելի թվացող խնդիրներ առջև, բայց մի անհանգստացեք շուտով ամեն բան կհարթվի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ երբեմն մոռանաք այդ խնդիրների մասին։
Դեմք. Եթե դուք լուսանկարում առաջինը մարդու դեմք տեսաք ապա ձեզ ապագայում սպասվում են մեծ փոփոխություններ: Փոփոխությունները նկատելու համար դուք պետք է մոռանաք ձեր անցյալում տեղի ունեցած բազմաթիվ տխուր պատմությունները, մտածեք միայն ապագայի մասին և գնահատեք ներկան՝ փորձելով ուրախանալ այս պահին ձեր ունեցածով։
Շուրթեր. Եթե դուք առաջինը շրթունքներ տեսաք լուսանկարում, ապա մոտ ապագայում ինչ-որ վատ բան է ձեզ սպասվում, դա կարող է լինել անհաջողությունների մի շղթա, այդ ամենը արագ հաղթահարելու համար պետք է հավաքեք ձեր բոլոր ուժերը, վստահեք միայն ինքներդ ձեզ, քանի որ հաճախ ձեր անհաջողությունների պատճառը այն է, որ չափից շատ եք վստահում մարդկանց։
Մերկ աղջիկ. Եթե առաջինը մերկ աղջիկ եք տեսել, ապա ձեր կյանքում նոր ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում։ Որոնք կհանգեցնեն նոր արկածների Նոր մարդկանց հետ ծանոթություները կարող են լինել օգտակար, և հակառակը: Դուք պետք է կարողանաք առանձնացնել մեկը մյուսից, հակառակ դեպքում այդ արկածների և ուրախ օրերի համար ստիպված կլինեք երկար ժամանակ հատուցել։