Թթվասերով տորթ

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ձու — 3 հատ
  • խտացրած կաթ — 400 մլ
  • թթվասեր — 150 գր + 30գր
  • ալյուր — 200 գր
  • փխրեցուցիչ — 5 գր
  • կակաո — 30 գր
  • Կրեմի համար՝
  • թթվասեր — 500գր
  • շաքարավազ — 200 գր
  • ընկույզ — 100 գր
  • Ձևավորման համար՝
  • շոկոլադ սև — 30 գր(քերած)

Պատրաստման եղանակ

Ձուն, 150գր թթվասերն ու խտացրած կաթը խառնում ենք և լավ հարում։

Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և շարունակում ենք խառնել մինչև թանձր, բայց ծորացող համասեռ զանգված ստանանք։

Խմորի մի մասը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ և մոտ 20 րոպեով(կախված շերտերի հաստությունից) տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Մնացած խմորի մեջ ենք ավելացնում կակաոն և 30գր թթվասերը(քանի որ կակաոն խմորն ավելի թանձր կդարձնի)։ Լավ խառնում ենք և նախորդի պես թխում։

Կրեմի համար շաքարավազը թթվասերի հետ հարում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Շաքարավազի փոխարեն կարող ենք շաքարի փոշի օգտագործել(ավելի լավ է լուծվում)։

Ընկույզը խոշոր կտրատում ենք և ավելացնում թթվասերային կրեմի մեջ։

Պատրաստի շերտերը սառեցնում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում։ Սովորաբար հորիզոնական ենք կտրում, բայց եթե շերտերը բարակ են կարող ենք ուղղահայաց կտրել։

Շերտերի վրա կրեմ ենք քսում և իրար վրա դնում։ Կրեմը պետք է շատ լինի, որպեսզի տորթը փափուկ լինի։

Տորթի վրայից և կողքերից կրեմ ենք քսում և ըստ ճաշակի ձևավորում (այս նկարի մեջ շոկոլադե քերուկ է օգտագործված)։ Մի քանի ժամով (ավելի լավ է գիշերը թողնել սառնարանում) տեղափոխում ենք սառնարանը։ Ապա հանում ենք և մատուցում:

Այս տորթը բավականին հագեցնող է, այնպես որ թեյի հետ պետք է մատուցել փոքր կտորներով ?

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика