Բաղադրիչներ․
- 30 մատի համար
- Նուշ մաքրած-30 հատ
- Ալյուր-300 գ
- Կարագ-110 գ
- Ձու-1 հատ
- Շաքարի փոշի-100 գ
- Նարնջի լիկյոր-15 մլ
- Փխրեցուցիչ-1,5 թեյի գդալ
- Աղ ծովային խոշոր – 1 պտղունց
Պատրաստումը․ Մի ամանի մեջ հարել փափկեցված կարագ,շաքարավազ,ձու և լիկյոր:Ավելացնել փխրեցուցիչ,աղ և ալյուրի մի մասը,խառնել:Սեղանի վրա լցնել մնացած ալյուրը և արագ հունցե պատրաստել հարթ խմոր:Փաթեթավորել խմորը սննդի ֆոլգայով, դնել սառնարան 20 րոպե:Խմորին երշիկի ձև տալ, այնուհետև բաժանել այն 30 հավասար մասերի:Յուրաքանչյուր կտոր ձևավորել բարակ մատի ձևով,դանակով մատի ձև տալ ծայրին նուշ տեղադրել:Մատները դնել ֆոլգայի վրա, եղունգները ցանկացած կարմիր ջեմով ներկել:Մատները դնել թխելու նախապես տաքացած ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանով 15-20 րոպե: