-Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:
-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:-Կարծում եմ՝ այո:-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
-Ոչ, նման խնդիր չի դրվել:-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը-Այո, սպասելի էր:Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է: Չեմ պատասխանի այդ հարցին:
-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:Չեմ պատասխանի այդ հարցին Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:Կարծում եմ՝ այո:Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:-Չեմ պատասխանի այդ հարցին:Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:Կարծում եմ՝ այո:Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:-Այո:Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:Չեմ պատասխանի այդ հարցին:Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:
-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:Չեմ պատասխանի այդ հարցին:-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:Չեմ պատասխանի այդ հարցին:Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:-Կարծում եմ:-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:
-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:
-Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:
-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ: -Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն: Ինչի՞ համար:
Աղբյուր՝ 168.am