Իմ ուժեղ ախպեր, իմ մեծահոգի ընկեր, սանիկս․ Արտակ Հերիքյանի գրառումը

Լրագրող Արտակ Հերիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ ուժեղ ախպեր, իմ մեծահոգի ընկեր, սանիկս Ծանր հիվանդությունից հետո 27 տարեկան հասակում, մահացել է գործարար Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:

Նա ծնվել է Երևանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երևանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետև Նիկոսիայի համալսարանում:

Չնայած երիտասարդ տարիքին, իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում:

Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» ընկերություն (2019):

Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի և Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը:

Մխիթար Աղաբեկյանի հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են, որպես պատասխանատու և բարեխիղճ կառավարիչ, բիզնես տաղանդով օժտված անհատականություն, հավատարիմ, հոգատար ընկեր, ազնիվ մարդ:

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում և Արցախում: 2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է:

Մխիթար Աղաբեկյանը կյանքով լի երիտասարդ էր, ով մինչև վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, ով շարունակում էր աշխատել և հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վարկյան չհուսալքվեց ու չհանձնվեց»:

Հիշեցնենք, որ քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը։ Օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика