Ինչու է Անի Երանյանը վերադարձել Երևան և ինչ նոր նախագծում է հանդես գալու

Դերասանուհի Անի Երանյանը տևական դադարից հետո հեռուստադիտողներին կներկայանա երկարատև հեռուստասերիալի շրջանակում: Անին ներկայանում է պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր նախագծում՝ «Շիրազի Վարդում», որն առաջին հեռուստասերիալն է Հայաստանում, որը «Արմենիա Պրեմիումի» եթերում կհեռարձակվի 4k որակով:

Դերասանուհին այս անգամ գլխավոր հերոսուհու կերպարում չէ, սակայն Ելենան նկատեց, որ Անիի կերպարն առանցքային է և կարևոր դերակատարում ունի պատմության մեջ: Թե՛ Ելենան, թե՛ Անին խոստանում են, հեռուստադիտողներն այս նախագծում կտեսնեն ուրիշ Անի Երանյանի: Դերասանուհու նոր հերոսուհին Ելենան, է, որը դաջվածքներ է անում, գլխավոր հերոսի քույրն է:

«Շատ հետաքրքիր հոգեվիճակով ու ապրելակերպով աղջիկ է,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Անին, որի համար աշխատանքային թիմն անփոփոխ է. վերջին տարիներին նա կամ չի նկարահանվում հեռուստասերիալներում, կամ նկարահանվում է Ելենա Արշակյանի նախագծերում: Դերասանուհին նկատեց, որ աշխատանքային թիմն անփոփոխ է, սակայն այլ առաջարկներ էլ է ունեցել:

«Բոլորովին այլ գործով եմ եկել Երևան և մեկ տարի մնալու եմ այստեղ: Չէի ուզում նկարահանվել, սակայն չեմ կարողանում մերժել, որովհետև նախ՝ շատ եմ սիրում այս թիմը, կարոտում եմ նկարահանումները, երկրորդ՝ այս կերպարը հետաքրքիր էր: Ես չեմ ունեցել այսպիսի կերպար: Ելենայի և Անահիտի նախագծերում ևս երբևէ չի եղել այսպիսի կերպար: Քանի որ ես էլ վաղուց չեմ նկարահանվել, որպես դերասանուհի, ինձ համար ամենակարևորն էր հետաքրքիր կերպարով ներկայանալ: Մյուս փակագծերը բացել չեմ ուզում, որպեսզի հեռուստադիտողներին ավելի հետաքրքիր լինի»,- ասաց Անին:

Դերասանուհին շեշտեց, որ միշտ կարոտած է վերադառնում նկարահանման հրապարակ: Ելենա Արշակյանն էլ նկատեց, որ շատ էր կարոտել Անիի հետ աշխատանքը: «Գաղտնիք չէ, որ մենք ընկերներ ենք, հետո միայն գործընկերներ: Կարծում եմ՝ շատերը սպասում էին իր վերադարձին: Անիի կերպարը շատ արտասովոր է, ուրիշ Անի Երանյան է, դրակա՞ն է, թե՞ բացասական, երբեք չեմ պատասխանում, որովհետև ինձ համար չկան բացասական կերպարներ»,- ասաց նա:

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика