Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի «ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆ» Այս գեղեցկուհին,որը լուսավորում ու գեղեցկացնում է մեր գիշերային Երևանը բազմիցս պարգևել է մեզ բազում հաճելի պահեր,իսկ ահա վերջին տասնամյակներում միայն տխրեցնում ու հիասթափեցնում է մեզ: Լավ,ինչքա՞ն կարելի է:Ամեն ինչին չափ ու սահման կա:
Հիմա էլի ոմանք կասեն,որ ես Հ1-ի «ոխերիմ թշնամին եմ»: Բայց ինձ համար ահավոր ցավ է տեսնել այս մակարդակն ու այս վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ:Մարդիկ փողոցում մոտենում են ինձ և ներկայացնում իրենց վրդովմունքն ու բողոքները:Եվ այսքանից հետո կարծում եմ պարզ է,թե ովքեր են Հ1-ի ոխերիմ թշնամիները…
Էս ինչ է կատարվում…Արդեն հասանք նրան,որ Հանրային հեռուստատեսությունը իրական պրոֆեսիոնալ արվեստին նախընտրում է էրոտիկ շոուներ,այն էլ մուղամական մելիզմներով: Ու այդ հույն աղջիկը,«հայկական ծագումով» պիտի ներկայացնի Հայաստա՞նը: Հազար ամոթ մեզ բոլորիս:
Ի դեպ, այդ մասին խոսակցությունները պտտվում էին դեռ սկզբնական շրջանում: Բայց,որ վերջին օրը անսպասելի հայտարարվեց կանոնների փոփոխության մասին և ոմանք Հանրայինից, մեղմ ասած, փայ մտան,ստեղծելով ինչ որ անհասկանալի «հեռուստատեսային պրոֆեսիոնալ ժյուրի », հասկանալի դարձավ, որ դա արվում է իրենց գծած հանցավոր ծրագիրը վերջնականապես իրականացնելու համար:
Շատ մասնակիցների համար,որոնց թվում ի դեպ կային շատ շնորհալիներ և արժանիներ,սա ասես շոկ լիներ: Ամեն ինչ պարզ էր: Էլ չասեմ,որ ղեկավարությունը ոչ մի պատասանատվություն չկրեց մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ի դեպ, այդ պարտավորությունը նշված էր նրանց հետ կնքած պայմանագրերում: Նիկոլայ Արությունովը փորձի ընթացքում,մրցույթից երկու օր առաջ, բեմի անսարգության պատճառով ընկավ, լուրջ վնասելով ոտքը և ստիպված եղավ դուրս գալ ելույթի ձեռնափայտով ու երգել նստած,զսպելով ցավը դեղերի միջոցով:
Իսկ կազմակերպիչները չբարեհաճեցին նույնիսկ շտապ օգնություն կանչել: Հաջորդ օրը նույն տեղում, նույն ձևով ընկան ևս երկու մասնակից աղջիկներ,որոնք փառք Աստծո, ոչ մի լուրջ վնասվածք չստացան: Սա էլ է անհասկանալի և ոմանց կողմից որակավորվում է,որպես մրցակիցներին շարքից հանել: Չգիտեմ, այս հարցում չեմ կարող ոչինչ պնդել: Ախր ճիշտ էի անում էլի,որ վերջին տարիներին արհամարում էի այդ Եվրոտեսիլ կոչվածը:
Եվ եթե չլիներ այն պրոֆեսիոնալ զույգի մասնակցությունը, խոսքս Նիկոլայ և Սերգեյ Արությունովների մասին է, որոնց աջակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, ես էլի հեռու կմնայի այս չարաբաստիկ մրցույթից: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ով մեր կողքին էր,ով գնահատեց իրական արվեստը, ով հավատաց Նիկոլային և Սերգեյին:
Կարծում եմ Եվրոտեսիլ կոչվածը չէ,որ նրանց պիտի ճանաչում ու փառք բերեր,որն իրենք ունեն վաղուց և ոչ միայն Ռուսաստանում, ուր միշտ հպարտությամբ նշում են,որ իրենք հայ են: Ուզում եմ հավատալ,որ նրանք չեն հիասթափվել Հայաստանից և մենք բազմիցս դեռ ականատես կլինենք նրանց ելույթներին ու հաղթանակներին: Հայաստանում ձեզ սիրում և գնահատում է ժողովուրդը: Ուրեմն մինչ նոր հանդիպում»: