Fabiosa.com-ը գրում է, որ մենք գրեթե ամեն օր օգտագործում ենք ականջակալները, սակայն չենք էլ մտածում այն մասին, որ դրանք հարկավոր է մաքրել։ Կեղտոտ ականջակալները կարող են վնասել առողջությանը։ Նախ հարկավոր է դադարել ականջակալները փոխանցել ուրիշներին. այդ կերպ կարող եք փոխանցել նաև բակտերիաները։
Ինչ է հարկավոր անել Ականջակալներն անջատեք հեռախոսից և սարքավորումներից, որոնց դրանք միացված են։ Տաք ջրի մեջ օճառ կամ լվացող այլ միջոց լցրեք։ Փափուկ կտորը թրջեք հեղուկով, մաքրեք ականջակալները։ Օճառը շատ չպետք է լինի։Ականջակալների վրա առկա կեղտը կամ փոշին կարող եք նախօրոք հեռացնել ատամի մածուկի օգնությամբ։